Գերմանացի 90-ամյա Ջոան Կաասը գրանցվել է Գինեսի գրքում որպես ամենատարեց մարմնամարզուհի:
Այս տարիքում նա գորգի վրա ոչ միայն ազատ ծրագիր է կարողանում փայլուն ցուցադրել, այլև բարդագույն վարժություններ է անում օղակներով:
Մարմնամարզությամբ նա սկսել է զբաղվել միայն 30 տարեկանից՝ մարզական կեցվածքը և գեղեցիկ կազմվածքը պահպանելու համար: