.ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը 10-ամյա որդու՝ Բերրոնի հետ Սպիտակ տուն կտեղափոխվի հունիսին՝ ուսումնական տարվա վերջում՝ գրում է The Hill-ը:
Իրավիճակին ծանոթ աղբյուրի տվյալներով՝ հակառակ տեղեկությունների, թե ԱՄՆ նախագահի կինը և որդին հնարավոր է մնան Նյու Յորքում անորոշ ժամանակով, նրանք «միանշանակ կտեղափոխվեն Վաշինգտոն»:
Նշվում է նաև, որ ընտանիքն արդեն ընտրել է դպրոցը, որ կհաճախի Բերրոնը: