183 տարվա մեջ առաջին անգամ Դանիան կազատվի արտաքին փոխառություններից, հայտնում է երկրի ազգային բանկը: Ճշտվում է, որ կառավարությունը 1.5 միլիարդ դոլար վերջին փոխառությունը կմարի արտասահմանյան տարադրամով:
Սակայն Altinget պարբերականը գրում է, որ պարտքի մարումը չի նշանակում, որ Դանիային չեն մնա վարկային հանձնառություններ. իշխանությունները տեղաբաշխում են պարտատոմսերը` արտահայտված դանիական կրոններով, բյուջեի դեֆիցիտը ծածկելու և այլ նպատակների համար:
2016 թվականի վերջին Դանիայի կենտրոնական կառավարության պարտքը կազմել է 92 միլիարդ դոլար: