«ՀՀ-ում այսօր գոյություն ունի 1 միլիոն ազքատ մարդ, յուրաքանչյուր 3-րդը, և գոյություն ունի 1 միլիոնից ավելի մարդ, որը հուսալքված է, չի հավատում իր ուժերին, չի հավատում, որ ինչ որ բան կարող է փոխել:
Մենք մարդկանց չենք տալիս փող: Մենք մարդկանց տալիս ենք հույս, համարձակություն, մենք ասում ենք՝ կոտրելու ենք Հայաստանում հուսալքության պատնեշը և ստեղծելու ենք այնպիսի պետություն, որտեղ մարդը կարող է ապրել արժանապատիվ»,- այս մասին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի կենտրոնում «Ելք» դաշինքի հրավիրած հանրահավաքին իր ելույթում ասաց «Ելք»-ի անդամ Հայկ Կոնջորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: