Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

«Ազգային համաձայնությունն» արդեն կա, գոնե այդ հարցում

2017 թվականի խորհրդարանի ընտրությունն առնվազն մի հարցում անցնում է «ազգային համաձայնության» մթնոլորտում և այդ հարցում չկա մի սուբյեկտ, որը մասնակից չլինի դրան: Խոսքը ՀՀԿ կառավարման անարդյունավետության մասին է: Մի հանգամանք, որ արձանագրում է անգամ ինքը ՀՀԿ-ն, ընդունելով, որ կառավարել է անարդյունավետ, սխալներով, հասցրել այնպիսի իրավիճակի, որ առաջացել է շտապ բարեփոխումների անհրաժեշտություն բոլոր ոլորտներում և կադրային քաղաքականությունում: Այլ հարց է, որ կան ուժեր, որոնք այս վիճակը արձանագրում են մեղմ ասած՝ շատ կոշտ հռետորաբանությամբ, և կան ուժեր, որոնք խուսափում են սուր անկյուններից, և կա ուժ՝ ՀՀԿ-ն, որը ընդունում է, որ վատ է կառավարել, բայց հայտարարում, թե միևնույն է չկա իրենից լավ կառավարելու ունակ ուժ: Կա, թե չկա, այլ հարց է, սակայն 2017-ի ընտրությանը հարկ է թերևս արձանագրել մեկ այլ անարդյունավետություն, որը կարծես թե չունի կոնկրետ պատասխանատու, սակայն տարածվում է ընդհանրապես ընդդիմադիր դաշտի վրա: 2017 թվականի խորհրդարանի ընտրությունը անցնում է ՀՀԿ-ԲՀԿ ձևաչափի թելադրող գերակայությամբ: Ակնհայտ է, որ հենց այս հարաբերության դաշտում է կանխորոշվում ընտրական գործընթացի այս կամ այն հնարավոր սցենարային ելքը:

Փաստորեն, խորհրդարանի արդեն երեք ընտրություն անընդմեջ նախընտրական գործընթացը, ինտրիգը ՀՀԿ-ԲՀԿ տիրույթում է: Այդ ինտրիգը կամ տիրույթը տարիների ընթացքում տրանսֆորմացվել է, ունեցել տարբեր ձևակերպումներ կամ փաթեթավորում, համալրվել որոշակի նոր «աքսեսուարներով», փոխվել է շրջապատող քաղաքական իրադրությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին առումով, սակայն արդեն երրորդ խորհրդարանական ընտրությունն է, որ ՀՀԿ-ԲՀԿ «տանդեմի» շրջանակում է վճռվում ամբողջական արդյունքի այս կամ այն արտացոլումը: Տեսականում իհարկե այդ ամենը ենթակա է փոփոխության, եթե որևէ քաղաքական ուժ հաջողի բեկում առաջացնել նախընտրական քարոզարշավի վերջին մասում, սակայն գործնական իմաստով դրա հնարավորությունը թվում է զրոյական, և որևէ բեկում հավանական է միայն այն դեպքում, եթե դրա փորձն ունենա Գագիկ Ծառուկյանի աջակցությունը:

Հերթական, արդեն երրորդ անգամ կրկնվող իրավիճակը խոսում է այն մասին, որ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական հարթության վրա չի գտնվում արդյունավետ գործունեության օպտիմալ բանաձև, որը թույլ կտա ձևավորել մի իրավիճակ, երբ ՀՀԿ-ԲՀԿ «տանդեմն» այլևս կդառնա իմաստազուրկ և համակարգը ստիպված կլինի կամ հանդես գալ մեկ դեմքով, կամ «Բարգավաճ Հայաստանն» ինքը կկանգնի իրական ընտրության առաջ՝ ձուլվե՞լ ՀՀԿ-ի հետ, թե՞ անցնել այն հարթություն, որտեղ ձևավորված է արդյունավետ ու կենսունակ ընդդիմադիր քաղաքական մոդել:

Ընդդիմադիր դաշտը Հայաստանում, փաստորեն, անկարող է առայժմ որևէ մրցունակ մոդել հակադրել այն մոդելին, որ արդեն տասնամյակ է, ինչ հանրությանը պարտադրում է իշխող համակարգը: Իսկ որքան էլ Հանրապետականի և «Բարգավաճ Հայաստանի» կամ Գագիկ Ծառուկյանի միջև առկա են լուրջ տարաձայնություններ, որքան էլ Ծառուկյանն ընդդիմադիր է այն կառավարմանը, որ իրականացրել է ՀՀԿ-ն, այդուհանդերձ, Ծառուկյանը համակարգային ուժ է և հատկանշական է, որ նա գործնականում չի շոշափում խնդիրներ, որոնք առնչվում են Հայաստանի տնտեսա-քաղաքական ներկայիս մոդելի և համակարգի արմատներին: ԲՀԿ առաջնորդը շահեկան պայմաններ է առաջարկում փոքր ու միջին բիզնեսին, սոցիալական բավականին շռայլ խոստումներ է տալիս հանրությանը: Դրանք արժանանում են տարբեր գնահատականի, մեկն ասում է, թե դա պոպուլիզմ է, մյուսը հիմնավորում է այդ խոստումների հնարավորությունն ու էֆեկտիվությունը, «Ծառուկյան» դաշինքը փորձում է թվերով ցույց տալ և փաստարկել, որ տրվող խոստումները կամ հավաստիացումները հաշվարկված են և կենաց չեն, սակայն այդ ամեն ինչով հանդերձ ակնհայտ է, որ այդ ամենը գտնվում է համենայնդեպս համեմատաբար ավելի վեր մակերևույթի վրա, քան այն հարթությունը, որտեղ համակարգային խնդիրներն են: Այսինքն՝ «Ծառուկյան» դաշինքն առայժմ կարծես թե խոստանում է խոշորների միջև բավական կոմֆորտ պայմաններ փոքր ու միջինին, ինչն իհարկե շատ կարևոր և էական հանգամանք է, սակայն բաց է մնում հարցը, թե ինչպիսին են ամբողջական պատկերացումները խոշորների և հասարակության, խոշորների և պետության միջև խաղի ամբողջական կոնոնների վերանայման հարցում: Պատճառը պարզ է՝ ի վերջո հենց այդ հարթության վրա է նաև այն ռեսուրսային բազան, որի հիմքով կազմավորվել է Գագիկ Ծառուկյան տնտեսա-քաղաքական գործոնը Հայաստանում:

Ըստ այդմ, ներքաղաքական գործընթացն ու նախընտրական պայքարը արդեն տասնամյակ պարփակված է միևնույն տնտեսա-քաղաքական համակարգի մոդելների ընտրության, ոչ թե տնտեսա-քաղաքական համակարգերի մոդելների ընտրության շրջանակում: Ներքաղաքական և մասնավորապես ընտրական գործընթացներում հանրային շահի առավելագույն արդյունավետության հեռանկարը պայմանավորված է այն բանից, թե ինչքանով է հաջողվելու ձևավորել այլ հիմք ունեցող մոդել: Մյուս հարցն իհարկե է այն է, թե ով կարող է գցել այդ հիմքն ու ձևավորել համակարգը, ինչ է անհրաժեշտ դրա համար, այդ գործընթացն ինքնին ինչ հարաբերության մեջ կարող է լինել իշխող համակարգի հետ՝ հենց որպես գործընթաց, մինչ իբրև արդյունք հարաբերության կամ պայքարի փուլը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում