Ֆրանսիայի Բովե քաղաքի ոստիկանը 45 րոպե հեռախոսով զրուցել է չորս տարեկան աղջկա հետ, ով զանգահարել է արտակարգ ծառայությունների բաժին:
Պարզվել է, որ փոքրիկը տանը մնացել է մենակ: Ժանդարմը այնպես է դուր եկել երեխային, որ նա նրան հրավիրել է իր ծննդյան օրվան, նրան խոստանալով խաղալիքներ նվիրել, հայտնում է France 3-ը:
«Աղջիկը շատ շփվող էր և շատ հարցեր էր տալիս»,- պատմել է երեխայի հետ զրուցած ժանդարմը: Քանի դեռ ոստիկանը խոսում էր աղջկա հետ, նրա գործընկերները փորձում էին գտնել երեխայի մորը:
Պարզվել է, որ աղջկա մայրը գնացել է խանութ, իսկ երեխան պարզապես ձանձրացել է: Ֆրանսիացի երեխաներին մանկությունից սովորեցնում են՝ ինչպես զանգահարել արտակարգ ծառայություններ, ինչից և օգտվել է երեխան:
Հայտնի չէ, թե ժանդարմը կգնա՞ արդյոք աղջկա ծննդյան տոնակատարությանը: