Լուրեր
Ստախոսները իմ հետևի երիտասարդների «հետևում» են. Սասուն Միքայելյան
  • 21:55
  • 2017-03-20
  • Դիտումներ՝ *

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում «Ելք» դաշինքի հրավիրած հանրահավաքին իր ելույթում պատգամավորի թեկնածու, նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը նշեց, «Ես հպարտ եմ, որ կանգնած եմ այս մարդկանց կողքին, ես հպարտ եմ, որ կանգնած եմ Նիկոլ Փաշինյանի, Էդմոն Մարուքյանի, Արամ Սարգսյանի հետ: Ես այսօր հպարտ եմ, որ կանգնած եմ ձեր դեմ և դատի եմ դնում իմ գործունեությունը, որ այս տարիների ընթացքում ծավալել եմ»:

Նա հիշեցնելով, որ հրազդանցիների կողմից 4 անգամ ընտրվել է պատգամավոր, եղել է Հրազդանի առաջին քաղաքապետ՝ ասաց. «Թող մի մարդ բարձրանա այս հարթակ և ասի, պարոն Միքայելյան, դու ստախոս ես: Ստախոսները իմ հետևի երիտասարդների «հետևում են»»:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *