«Ես ընդհանրապես չեմ հասկանում Հանարապետական կուսակցության մտածելակերպը, այդ մարդկանց ցանկը, որոնք խոսում են խաղի կանոններից, փոխանակ օրենքներին հետևեն: Նայեք իրենց եռյակը. այդ մարդկանց բերել բրենդ են դարձրել, ասում են՝ նայեք՝ ինչ «սիմպատիչնի» տղա է, ընտրեք իրեն: Էդ եռյակում ընդգրկված մարդիկ ի՞նչ կապ ունեն ՀՀԿ-ի հետ:
Ինձ համար ՀՀԿ-ն Գալուստ Սահակյանն է, Աշոտյանն է, Շարմազանովն է: Այդ մարդիկ, որ գոնե երբ որ իրենց կուսակցության թասիբին կպնում ես, կռիվ են տալիս հետդ: Էսօր էդ նույն ՀՀԿ-ում Գալուստ Սահակյանին, Շարմազանովին ու Աշոտյանին համարում են փչացած, ասում են՝ դուք մի գնացեք, որ գնաք , ժողովուրդը ձեզ ձայն չի տա: Թող գնան Վիգեն Սարգսյանը, Արփինեն: Էդ կուսակցությունը ինքն իր մարդկանց փչացնում է, և այդպես հերթով փչացնում է երկիրը:
Առաջինը աղբարկղին արժանի է ՀՀԿ-ի քվեաթերթիկը»: Հրազդանում «Ելք» դաշինքի հրավիրած հանրահավաքին այս մասին ասաց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Զ. Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: