«Մենք խաղաղության ծրագրի հետ մեր երկրում պետք է իրականացնենք նաև արդարության հաստատման ծրագիր: Պետք է վերահսկել անպատժելիությունը: Անպատժելիությունը խարխլում է մեր պետության հիմքերը»,- այս մասին մարտի 20-ին Նոյեմբերյանի բնակիչների հետ նախընտրական քարոզչության շրջանակում հանդիպմանն ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Նա նշեց, որ այս իշխանությունը ապացուցել է, որ ի վիճակի չէ լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները. «Այսօր ունենք ահագնացող արտագաղթ, 6 մլրդ արտաքին պարտք, պարալիզացված տնտեսություն, աղքատության աճ. սա է իրականացվող քաղաքականության արդյունքը»,- նշեց Դեմիրճյանը՝ հավելելով, որ ապրիլի 2-ի ընտրությունները հնարավորություն են տալու փոխել իրավիճակը:
Մանրամասները՝ տեսանյութում: