Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը՝ ի հիշատակ «Հաց բերողի»: Նախատեսվում է նար երթ:
Երթից առաջ ելույթ է ունեցել քաղքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանը: Նա հայտարարել է, թե Հայաստանի կառավարությունը ստեղծեց մի իրավիճակ և փաստացի հազարավոր ցուցարարների անտեսեց:
Նա նշել է, թե «Հաց բերողին» «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորելու պայքարի համար, ցավոք, համապատասխան կամք չդրսևորվեց: Նա տեղեկացրեց, որ Հաց բերող» Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 21-ին, ժամը 18-ին Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում:
Շահեն Հարությունյանը հավաքվածներին տեղեկացրեց. «Վաղը ժամը 3-ին կհավաքվենք Մարզահամերգային համալիրի դիմաց և խաղաղ ու լուռ երթով կգնանք դեպի սգո սրահ»:
Ակտիվիստը նաև անդրադարձավ իրենց քննադատողներին, որոնց կարծիքով՝ իրենք պարապ-սարրապ երիտասարդներ են և ընդգծեց. «Երկրի այս վիճակի համար միայն իշխանությունը չէ մեղավոր, այսպես մտածող հասարակությունն էլ է մեղավոր»:
Մանրամասները՝ տեսանյութում: