Իսրայելի քաղաքացի, փորձագետ Անտոն Մերկուրովը, որը Արցախում մասնակցում է բլոգերների միջազգային ֆորումին, Facebook սոցցանցի իր էջում տեղդրել է անձնագրի լուսանկարը՝ Արցախի մուտքի այցագրով:
«Արցախի վիզա եմ դրել իսրայելական անձնագրում»,-գրել է Մերկուրովը լուսանկարի տակ:
Հիշեցնենք, որ «Արցախակերտում» հասարակական կազմակերպությունը և Արցախի ժուռնալիստների միությունը մարտի 19-20-ը Ստեփանակերտում կազմակերպել են բլոգերների միջազգային ֆորում, որին մասնակցում է շուրջ 30 բլոգեր՝ աշխարհի 11 երկրից: