Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

Նալբանդյանն ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կապակցությամբ

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Ստորև ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ:
«Ֆրանկոֆոնիայի այս տարվա երկամսյակը մեկնարկում է 2016 թվականի նոյեմբերին ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից կայացված բացառիկ որոշման համատեքստում՝ 2018 թվականի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովն անցկացնել Երևանում։

2018 թվականին կայանալիք այս իրադարձությանն ընդառաջ՝ հետհաշվարկի մեկնարկն արդեն տրված է, և մեր երկիրը լավագույնս նախապատրաստվում է՝ ապահովելու այս գագաթաժողովի հաջողությունը։

Ֆրանկոֆոնիայի հանդեպ Հայաստանի հանձնառության վառ դրսևորումը հանդիսացող Ֆրանկոֆոնիայի երկամսյակը, որը կազմակերպում ենք տարիներ շարունակ, հերթական անգամ ի ցույց կդնի մեր նվիրվածությունը ֆրանկոֆոն արժեքներին և մշակութային ու լեզվական բազմազանությանը։

Հայաստանի բոլոր մարզերում անցկացվող ավելի քան 600 մշակութային, կրթական և գեղարվեստական միջոցառումներով այս երկամսյակը հիրավի բացառիկ միջոցառում է ֆրանկոֆոն ընտանիքի ողջ տարածքում։

Երկամսյակը առիթ է Հայաստանի ֆրանկոֆոն բոլոր դերակատարների՝ ՀՀ պետական կառույցների, ՀՀ Ազգային ժողովի, Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական ներկայացու ցչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, դպրոցների և համալսարանների հետ միասին մեծ շուքով տոնելու Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել նրանց՝ գործուն մասնակցության համար։

Ողջունելի է նաև Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ընդգրկումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կողմից մեկնարկած «2017 թվականի Մեծ շրջագայություն» նախաձեռնությունում, որի շրջանակներում 2017 թվականի ողջ ընթացքում իրականացվելու են ՖրանկոֆոÕ �իային նվիրված մշակութային ճանապարհորդություններ:

Ամենայն հաջողություն եմ մաղթում Հայաստանում 2017 թվականի Ֆրանկոֆոնիայի երկամսյակին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում