Thursday, 28 03 2024
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով

Ռուսաստանի հայ գործարարների հայաստանյան դիլեման

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ մարտի վերջին Հայաստան կգան Ռուսաստանից հայ գործարարներ, որոնք կոնկրետ հայտարարություններ կանեն ներդրումային մտադրությունների մասին: Ըստ Կարայանի՝ նրանք ավելի կոնկրետացնելու են այն հայտարարությունը, որ արել են դեռևս հունվարին Մոսկվայում, ուր այցելել էր Կարեն Կարապետյանը: Նրանք հայտարարություն արեցին, որ պաշտպանում են նրա ծրագրերը և պատրաստ են աջակցել ներդրումներով:

Ըստ էության, Ռուսաստանի հայ գործարարների «պատասխան» այցը պլանավորված է նախընտրական էֆեկտի հաշվարկով: Հարցը, սակայն, այն է, թե ո՞ւմ ծրագրերին է նպաստելու այդ էֆեկտիվ աջակցության քայլը կամ մտադրությունը: Այն, որ Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի ծրագրերը տարբեր են, ակնհայտ է արդեն բավական երկար ժամանակ և առավել տեսանելի ու շոշափելի է դառնում ամեն հաջորդ օր, անգամ քարոզարշավի ընթացքում հնչող հայտարարություններից և տեղի ունեցող դրսևորումներից:

Ընդ որում, ծրագրերի այդ տարբերությունը երևի թե ավելի շուտ օրինաչափ և տրամաբանական է՝ հաշվի առնելով, թե Սերժ Սարգսյանի, թե Կարեն Կարապետյանի խնդիրները: Մեծ հաշվով երկու դեպքում էլ ամեն ինչ հանգում է իշխանության խնդրին, սակայն եթե Կարեն Կարապետյանի համար այստեղ իրավիճակը ավելի հստակ է՝ նա կամ ստանում է 2018-ից հետո վարչապետ մնալու իրավունք, այսինքն՝ հասնում է նման իրավունքի, կամ ոչ, ապա Սերժ Սարգսյանի դեպքում, իհարկե, պատասխանատվությունը ունի շատ ավելի լայն շրջանակ, որովհետև նրա պարագայում խնդիրը շատ ավելի բազմաշերտ է, նրա պատասխանատվության շրջանակը ներառում է նոր իշխանության ձևավորման համար գլխավոր պատասխանատվություն՝ անկախ զուտ իր անձի դերակատարման կամ կարգավիճակի եզակի խնդրից:

Նա կմնա որևէ պաշտոնում, թե չի մնա, ավելի կոնկրետ՝ կմնա նախագահի պաշտոնից հետո որպես վարչապետ, թե ոչ՝ դա Սարգսյանի համար խնդրի գուցե կարևոր, բայց մի մասն է ընդամենը: Որովհետև անկախ ամեն ինչից՝ նա պետք է ապահովի իշխանության որևէ անցում, անցնցում անցում և նաև շատ կոնկրետ ու կանխատեսելի վիճակ դրանից հետո: Այս հանգամանքները չէին կարող չառաջացնել «ծրագրային» տարբերություններ, եթե Կարեն Կարապետյանը պատրաստ չէ լինել Սերժ Սարգսյանի համար ընդամենը միջոց կամ գործիք, լինի դա կարճաժամկետ, թե երկարաժամկետ: Իսկ Կարապետյանը կարծես թե մտադիր չէ նման դերակատարման համաձայնելու և ունի իր հավակնությունները, հետևաբար նաև իր ծրագիրը:

Այս հարցում ինչպես են կողմնորոշվելու Ռուսաստանից հայ գործարարները: Խնդիրը այն է, որ եթե Կարեն Կարապետյանը հունվարին Մոսկվա կատարած այցով արժանացավ բավականին պատշաճ ընդունելության, որից հետո էլ հայ գործարարները աջակցեցին նրան, ապա մարտին այդ այցը «հակակշռվեց» Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցով, որտեղ նա փաստորեն ստացավ Պուտինի հավանությունը Հայաստանում «անցումային փուլը» գլխավորելու հարցում:

Այստեղ բաց է մնում այն հարցը, թե ինչ է ենթադրում այդ գործընթացը՝ Սարգսյանն անցումային փուլը գլխավորելու կարևոր քարտ-բլանշ ստացել է կոնկրետ անձի իշխանությունը փոխանցելո՞ւ հեռանկարով, թե՞ «ազատ ստեղծագործության»՝ սեփական պատասխանատվությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում