Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու ընթացակարգը կգործարկի մարտի 29-ին: Այս մասին հաղորդում է The Guardian թերթը՝ վկայակոչելով ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Թիմոթի Բարոուի արած հայտարարությունը:
Առաջին քայլը կդառնա Brexit-ի մեկնարկի վերաբերյալ ԵՄ-ին ծանուցելը:
Ավելի վաղ Միացյալ Թագավորության կառավարությունում հայտարարում Էին, որ ընթացակարգը կգործարկվի մարտի վերջից ոչ շուտ:
Մարտի 14-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել Էր առանց ուղղումների Brexit-ի գործընթացը գործարկելու փաստաթուղթը: Մարտի 16-ին Brexit-ին վերաբերող օրենսդրությանը պաշտոնապես հավանություն Էր տվել Էլիզաբեթ 2-րդ թագուհին: