Արդեն շուրջ երկու շաբաթ է 9 քաղաքական ուժ քարոզարշավ է իրականացնում Երևանում և Հայաստանի մյուս բնակավայրերում: Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ քաղաքական տեխնոլոգիաներն ինչ-որ ազդեցություն, իհարկե, կունենան ընտրությունների արդյունքի վրա: «Հարցումները ցույց են տալիս, որ հասարակության 20-30 տոկոսը կողմնորոշված չէ և քարոզարշավի ընթացքում է կողմնորոշովում, մյուս մասը նախապես կողմնորոշված է»,- նշեց Ա. Բաղդասարյանը:
Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ ավելի շատ տոկոս կհավաքի և կհաղթի այն քաղաքական ուժը, որը կկարողանա լավագույնս ցույց տալ, թե ինքն ամենալավն է, ամենախելացին է, այսինքն՝ այն ուժը, որը ավելի լավ կխաբի ժողովրդին:
Ա. Բաղդասարյանի դիտարկմամբ՝ ընտրությունների արդյունքի վրա ինչ-որ չափով կազդեն նաև ընտրակեղծիքները:
Մանրամասները՝ տեսանյութում: