Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մոուրինյոյի որոշումն ի նպաստ Հայաստանի հավաքականի

Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» առանց առաջատարների՝ Զլատան Իբրահիմովիչի, Պոլ Պոգբայի, Հենրիխ Մխիթարյանի, Անդեր Էրերայի հյուրընկալվելիս հաղթեց «Միդլսբրոյին»: Եթե Իբրահիմովիչը, Էրերան հանդիպումը բաց թողեցին որակազրկման, իսկ Պոգբան վնասվածքի պատճառով, ապա Մխիթարյանին Մոուրինյոն հանգստանալու հնարավորություն էր տվել:

«Մխիթարյանի ու Ռոխոյի համար դժվար կլինի խաղալ: Սա լավ հնարավորություն է մյուս ֆուտբոլիստների համար: Ես վստահում եմ իմ թիմի բոլոր տղաներին»,- հանդիպումից առաջ հայտարարել էր Մոուրինյոն:

Ռոխոն և Մխիթարյանը մարտի 16-ին Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի շրջանակներում ծանր հանդիպում էին անցկացրել «Ռոստովի» դեմ և ֆունկցիոնալ առումով ըստ երևույթին չէին հասցրել վերականգնվել: Ռուսական թիմի դեմ մի քանի դրվագներում Մխիթարյանն ուժեղ հարվածներ էր ստացել, և բրիտանական որոշ ԶԼՄ-ներ չէին բացառել, որ Հայաստանի հավաքականի ավագը «Միդլսբրոյի» հետ հանդիպումը բաց է թողել վնասվածքի պատճառով: Նշենք, սակայն, որ Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ ակումբի կողմից որևէ տեղեկություն չի եղել: Թե Մխիթարյանը և թե Ռոխոն պահեստայինների շարքում էին, և եթե «Յունայթեդը» լուրջ խնդիրներ ունենար, ապա վստահ ենք, որ Մոուրինյոն մեր ֆուտբոլիստին խաղադաշտ դուրս կբերեր:

Մարտի 26-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանում աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպում է անցկացնելու՝ մրցելով Ղազախստանի հավաքականի հետ: Նկատենք, որ «Միդլսբրոյի» դեմ հանդիպմանը մասնակցելով՝ Մխիթարյանն ազգային թիմի կարևոր խաղից առաջ էլ ավելի կծանրաբեռնվեր: Ըստ էության, Մոուրինյոյի՝ Մխիթարյանին հանգստանալու որոշումն ի նպաստ էր Հայաստանի ազգային հավաքականի: «Յունայթեդի» բազմաթիվ երկրպագուներ Թվիթեր սոցիալական ցանցում «կեսկատակ-կեսլուրջ» կարծիք էին հայտնել, որ Ռոխոյին Մոուրինյոն խնայել է Արգենտինայի, իսկ Մխիթարյանին՝ Հայաստանի հավաքականի համար:

Նշենք, որ Ռոխոն «Միդլսբրոյի» հետ հանդիպումից հետո մեկնել է Արգենտինա և արդեն մարտի 23-ին կմասնակցի աշխարհի առաջնության ընտրական փուլի Չիլիի հետ հանդիպմանը: Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականին կմիանա վաղը:

Ունենալով կադրային լուրջ խնդիրներ՝ Մոուրինյոն «Միդլսբրոյի» դեմ խաղը կառուցել էր 3-4-3 խաղային սխեմայով: Ընթացիկ առաջնությունում «Միդլսբրոն» 22 միավորով մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում է: Չնայած դաշտի տերերը գործում էին մեծ նվիրումով, այդուհանդերձ՝ կարգով ավելի ցածր լինելը վճռեց հանդիպման ելքը: Գնդակին տիրելու տոկոսային հարաբերակցությունը այս մրցավեճում կազմել է 65-35՝ հօգուտ «Միդլսբրոյի»: Հանդիպման 80-րդ րոպեին, երբ Լինգարդը վնասվածք ստացավ, թվում էր, թե Մոուրինյոն խաղադաշտ կմտցնի Մխիթարյանին, սակայն պորտուգալացի մասնագետը նախընտրեց Մարսիալին: Վերջինը վնասվածքի պատճառով մոտ մեկ ամիս չէր խաղացել և զրկված էր խաղային պրակտիկայից: Այս կերպ Մարսիալին հնարավորություն տրվեց հունի մեջ մտնելու:

Մոուրինյոն Մխիթարյանին կարող էր խաղադաշտ դուրս բերել նաև Մատայի փոխարեն, ով փոխարինվեց 69-րդ րոպեին: Նրա փոխարեն, սակայն, դաշտ մտավ Ռոխոն: Մոուրինյոյի նման որոշումը կարելի է բացատրել նրանով, որ երկրորդ կեսի միջնամասում «Յունայթեդի» պաշտպանների մոտ նկատվում էր հոգնածություն, ինչի հետևանքով էլ մեծ էր խոտանը: 77-րդ րոպեին «Միդլսբրոն» հաջողության հասավ փորձառու պաշտպան Սմոլինգի մանկական սխալի հետևանքով:

Նկատենք նաև, որ Ռոխոյին Մոուրինյոն խաղադաշտ դուրս բերեց այն բանից հետո, երբ «Միդլսբրոյի» կազմում փոխարինման դուրս եկավ Դիավարան: Վերջինը հարձակման աջ եզրում ակտիվ գործողություններով լարվածություն էր ստեղծում: Մասնավորապես, Էշլի Յանգը, ով ակտիվորեն ձախ եզրից մասնակցում էր «Մանչեսթեր Յունայթեդի» գրոհներին, չէր հասցնում ժամանակին ետ քաշվել և չեզոքացնել Դիավարային: Ռոխոն հայտնվելով խաղադաշտում՝ խաղաց պաշտպանության ձախ եզրում՝ չեզոքացնելով Դիավարային:

Հարձակողական ոճի կիսապաշտպանին պաշտպանով փոխարինելով՝ Մոուրինյոն, այսպես ասած, «չորացրեց» խաղը: Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Վեսթ Բրոմվիչի» հետ: Հանդիպումը կկայանա ապրիլի 1-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում