Thursday, 18 04 2024
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել

Ծառուկյան. ա՞ջ, թե՞ ձախ

Գրեթե կասկածից վեր է, որ նախընտրական գործընթացի ներկայիս՝ արդեն եզրափակիչ փուլում առանցքային գործոն է «Ծառուկյան» դաշինքը, որի առաջատարությունը հանրային վարկանիշի իմաստով, ըստ էության, չի վիճարկում ոչ ոք: Այլ հարց է, թե ինչ գործոնների շնորհիվ է ձևավորվել այդ առաջատարությունը, ինչ գործոնների շնորհիվ է պահպանվում և առավել ևս հավակնում ավելանալու, որքանով են դրանք ընդհանրապես քաղաքական, քաղաքացիական և այլն: Դրանք, իհարկե, ամենևին էլ ոչ անկարևոր, սակայն այլ խնդիր են, այլ քննարկման առարկա, և փաստը ներկայումս այն է, որ «Ծառուկյան» դաշինքը «բոլորի համար ընդունելի» առաջատարն է, և ըստ այդմ՝ հենց «Ծառուկյան» դաշինքի կամ Գագիկ Ծառուկյանի պահվածքն է դառնում ընտրական շրջանում վճռորոշ գործոնը: Ծառուկյանը կա՛մ կդառնա ՀՀԿ հաղթանակի կա՛մ վերարտադրության երաշխավորը, այսպես ասած՝ լեգիտիմացման կամ խլացուցիչի առումով, կա՛մ կդառնա ՀՀԿ իշխանության «գերեզմանափորը»: Ընդ որում, նա հայտարարել է, որ կոալիցիա չի կազմի ՀՀԿ հետ-ի, և բացառել է դա:

Բայց ներկայումս խոսել այդ մասին կամ դարձնել դա ինչ-որ ինդիկատոր, կլինի մոլորություն, քանի որ կոալիցիայով չէ, որ Ծառուկյանը կարող է երաշխավորել ՀՀԿ հաղթանակի լեգիտիմությունը կամ «թաղել» ՀՀԿ քաղաքական կամ իշխանական հույսերը՝ չգնալով կոալիցիայի: Ծառուկյանը այս կամ այն զարգացմանն իր ծանրակշիռ լուման բերելու է հենց ընդդիմության կարգավիճակում, որպիսին ներկայանում է նախընտրական այս շրջանում: Այլ կերպ ասած՝ նա ՀՀԿ-ին կամ Սերժ Սարգսյանին թե՛ կարող է օգնել միայն որպես ընդդիմություն, թե՛ կարող է խանգարել որպես ընդդիմություն:

Ակնհայտ է նաև, որ խորհրդարանի ընտրության մասնակից մյուս ուժերը «Ծառուկյան» դաշինքի հետ կապում են հետընտրական կոալիցիայի կա՛մ թաքուն, կա՛մ բավական բաց արտահայտվող հույսեր: Բայց այստեղ, իհարկե, պետք է իրավիճակը տարբերակել երկու հարթության վրա: Հետընտրական կոալիցիա՝ խորհրդարանում, և հետընտրական կոալիցիա՝ փողոցում, հրապարակներում: Հետընտրական փողոցի կամ հրապարակի մասին առայժմ խոսում է միայն ՕՐՕ դաշինքը՝ հայտարարելով, որ կընդվզեն, եթե ընտրության արդյունքը կեղծվի: Իհարկե, այստեղ էլ հարաբերական է, թե ինչի մասին է խոսքը: Օրինակ՝ եթե դաշինքը հաղթահարի 7 տոկոսը, բայց ընդամենն այդքանը, չվերցնի որևէ շոշափելի մեծամասնություն, այդ դեպքում կհամարի՞ արդյունքը կեղծված, թե՞ ոչ: Այսինքն՝ պարզ չէ, թե ո՞ր արդյունքը կամ ո՞ր դեպքում արդյունքը կհամարվի կեղծված: Բայց դա այլ հարց է:

Այդպիսով, հետընտրական հրապարակային շարունակության տարբերակի մասին խոսում է միայն ՕՐՕ դաշինքը: Այստեղ Ծառուկյանի հետ կոալիցիան պետք է նշանակի, որ շարժումը կամ հետընտրական գործընթացը Ծառուկյանն է առաջնորդելու: Այսինքն՝ կարևոր է, թե Ծառուկյանն արդյո՞ք կհամարի իր ձայնը կեղծված և դուրս կգա հետընտրական պայքարի: Մյուս կողմից՝ դուրս չգալը դեռ մի բան է, բայց մյուս հարցն այն է, թե արդյո՞ք դուրս կգա հետընտրական որևէ զարգացման դեմ, եթե դուրս չգա դրա կողմ: Որովհետև հարց է առաջանում, թե ինչպես է հետընտրական որևէ զարգացման դեպքում կողմնորոշելու նա իր ընտրազանգվածին, թե՞ թողնելու է, որ այն կողմնորոշվի ինքնըստինքյան: Այդ դեպքում դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի կողմնորոշման հավանականությունը մեծ կլինի:

Իսկ ինչպես կկողմնորոշվի Ծառուկյանն ինքը խորհրդարանում, եթե առաջանա կոալիցիայի միջոցով ՀՀԿ-ին իշխանությունից հեռացնելու հավանականություն: Ծառուկյանը կառաջնորդի՞ իշխանափոխության այդպիսի տարբերակ, թե՞ թույլ կտա, որ ՀՀԿ-ն կոալիցիա կազմի ՀՅԴ-ի հետ և այդպես պահի իշխանությունը: Այստեղ իրավիճակն իսկապես բարդ է և կարող է կախված լինել շատ հանգամանքներից, ինչը, անկասկած, հաշվի առած պետք է լինի նաև Սերժ Սարգսյանը, ինչն էլ մեծացնում է հավանականությունը, որ Սարգսյանը խորհրդարանի ընտրությանը պետք է գնա «50+»-ի հասնելու հիմնական պլանով և Ծառուկյանի դերակատարմանը ապավինի մինչև խորհրդարան՝ խորհրդարանն արդեն չթողնելով անկանխատեսելիության հույսին:

Բանն այն է, որ այդ դասավորությունը բավական բարդացնում է նաև Ծառուկյանի կողմնորոշումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում