Tuesday, 23 04 2024
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել

Որ կառույցն է մեղավոր Հաց բերողի մահվան համար. Նախկին դատավորի դիտարկումները

Ինչպես հայտնի է, «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը։

Սրան զուգահեռ՝ հասարակության մի ստվար զանգված պահանջում է պատժել Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելու որոշում կայացրած դատավորին, քննիչին։ Այս օրերին Ազատության հրապարակում ցույց անող քաղաքացիների պահանջներից է նաև արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրաժարականը։

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրուցում ընդգծեց՝ թեպետ գործի մանրամասներին ծանոթ չէ, սակայն որոշ խախտումներ, այնուամենայնիվ, ակնհայտ են. «Քննիչը որոշում է կայացնում՝ հսկող դատախազի ամենաքիչը տեղյակ լինելու պարագայում ներկայացվում է դատարան։ Ցավոք սրտի, չենք կարող չարձանագրել, որ դատարանները մեծ տոկոսով Հայաստանում բավարարում են կալանավորելու միջնորդությունը, ինչը օբյեկտիվ լինել չի կարող։ Միջազգային կոնվենցիաները կալանավորումն առհասարակ հռչակում են որպես բացառիկ խափանման միջոց։ Իսկ մեզ մոտ կալանավորումը, որպես կանոն, կիրառվում է, և դա ունեցավ իր հետևանքը»։

Բացի այդ, ըստ նախկին դատավորի՝ Հայաստանում շատ վատ վիճակում է գրավի կիրառման ինստիտուտը. «Գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց լայնորեն կիրառվում է արտասահմանում, և դրա շնորհիվ կալանավորները քչանում են, մեկուսարանները թեթև են լինում, ինչու չէ՝ սրանից օգտվում է նաև պետությունը։ Իսկ Հայաստանում այդ ինստիտուտը շատ վատ վիճակում է։ Օրենքը պահանջում է, որ դատարանը կալանավորման որոշումը կայացնելու հետ մեկտեղ անմիջապես որոշի գրավի կիրառման թույլատրելիության հարցն ու գրավի չափը։ Քաղաքակիրթ երկրներում բացառիկ դեպքերում է, երբ գրավը թույլատրելի չի դիտվում։ Իսկ այստեղ մարդուն միանգամից կալանավորելու որոշում կայացրին»։

Պարգև Օհանյանը հավելում է՝ կալանավորումն իր մեջ չպետք է պարունակի պատժի տարրեր. «Բայց Հայաստանում կալանավորումը դե ֆակտո կիրառվում է որպես պատիժ, և նախաքննական մարմինը դա չի էլ թաքցում՝ քանի որ այսպիսի բան է արել, կալանավորում ենք։ Մի քիչ մեր հասարակությանը բնորոշ մտածելակերպով ասեմ, հայտնի ֆիլմի հերոսի խոսքերով՝ «Вор должен сидеть в тюрьме»»։

Դիտարկմանը, թե երբ Հաց բերողին երկրորդ անգամ կալանավորելու որոշում եղավ, արդյոք արդադադատության նախարարությունն ունե՞ր այդ որոշումը բեկանելու որևէ լծակ, Պարգև Օհանյանն արձագանքեց. «Նախ անդրադառնանք Հաց բերողի կալանավորմանը։ Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը և խափանման միջոց ընտրեց կալանավորումը։ Հետո բաց թողեցին, պարզվեց՝ հիվանդությունն անհամատեղելի է։ Հետո ինչպե՞ս նորից կալանավորեցին, առողջացա՞վ արդյոք։ Իհարկե՝ ոչ։ Ի՞նչ փոխվեց, որ հիմք առաջացավ նրան կալանավորելու՝ դա պարզ չէ և հիմնավորված չէ։ Ինչ վերաբերում է արդարադատության նախարարությանը, բազմիցս ասել եմ՝ մեր համակարգը սխալ է, Սահմանադրությունն էլ, ցավոք, չլուծեց այդ հարցը։ Շատ երկրներում արդարադատության նախարարությունն ու դատախազությունը մի կառույց են։ Այսինքն՝ գլխավոր դատախազը համարվում է արդարադատության նախարարի տեղակալը, այսինքն՝ նույն մարդն է։ Միայն այս դեպքում արդարադատության նախարարությունը իրականում արդարադատության հետ գործ ունի, հակառակ պարագայում, այսինքն՝ մեր դեպքում ընդհանրապես գործ չունի։ Բացի այն, որ քրեակատարողական հիմնարկների կառույցը արդարադատության համակարգի մեջ է՝ ուրիշ ոչինչ»։

Ողբերգության հիմնական պատասխանատվությունն արդյոք ընկնո՞ւմ է դատախազության, քննչական մարմնի վրա՝ հարցին ի պատասխան Պարգև Օհանյանն ասաց. «Պատասխանատվություն դժվար է ասել, բայց համալիր է։ Նախևառաջ՝ կալանավորի հետ առաջին շփվողը քննիչն էր, դատախազը իր կաբինետից է որոշում կայացրել։ Այսինքն՝ սկսենք նրանից, որ կալանավայրի բուժպատասխանատուները պետք է զեկուցագիր գրեին կալանավայրի պետին։ Պետը գրություն գրեր քննիչին՝ որ այսպիսի վիճակ է, մարդը լավ վիճակում չէ։ Դրա հիման վրա քննիչը պետք է փորձաքննություն նշանակեր, փորձագետները ասեին, որ անհնար է նրա բուժումն անազատության մեջ։ Բայց մեզ մոտ նման պրակտիկա չկա, ինչն էլ հանգեցրեց այս իրավիճակին։ Կիրառելուց էլ կարող է ամիսներ տևի, իսկ մարդը սովամահ լինի»։

Մեր զրուցակիցը հավելում է՝ որքան դժվար է հացադուլ անելը, նույնքան դժվար է հացադուլից դուրս գալը, և Արթուր Սարգսյանին պետք է պատշաճ խորհուրդներ տրվեին՝ ինչպես դուրս գալ հացադուլից, ինչպես վերականգնվել, որն, ըստ երևույթին, չի արվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում