Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Ֆինլանդիայի հայ համայնքի հետ

Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակում մարտի 19-ին Հելսինկիի Լութերական-Ավետարանական Մայր Տաճարի սրահում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Ֆինլանդիայի հայ համայնքի հետ: Այս մասին  տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հանդիպմանը ներկա էին Նորին Սրբությանն ուղեկցող պատվիրակության անդամներ Մայր Աթոռի աստվածաբանական ուսումնական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի երկրների Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը և Նորին Սրբության գավազանակիր Հոգեշնորհ Տ . Աղան աբեղա Երնջակյանը, ինչպես նաև Շվեդիայում ու Ֆինլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Արտակ Ապիտոնյանը:

Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի երկրների Հայրապետական պատվիրակը, հանուն Ֆինլանդիայի հայ համայնքի, իր որդիական շնորհակալության ու բարիգալստյան խոսքն ուղղեց Վեհափառ Հայրապետին՝ ընդգծելով այն դրական տեղաշարժերն ու զարգացումները, որ տեղի էին ունեցել Ֆինլանդիայի հայորդյաց կյանքում վերջին մի քանի տարիներում:

Այնուհետև հայ համայնքի հետ հանդիպման համար իր ուրախությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հատկապես կարևորելով համայնքի կազմակերպվածության ու համախմբման ոգին: Վեհափառ Հայրապետն իր խոսքում մասնավորապես ասաց. &laqu o;Գոհունակություն է Հայրապետիս համար՝ տեսնելու, որ այսօր արդեն Ձեր կողքին են ոչ միայն եկեղեցականներն ու ձեր հովիվները, այլև հայրենի իշխանությանց ներկայացուցիչները՝ ի դեմս մեծարգո դեսպան տիար Արտակ Ապիտոնյանի: …Մեր մաղթանքն է, որ դուք մոտ ապագայում ևս կարողանաք համախմբվել ու կազմակերպվել՝ պահպանելու համար ձեր հայ քրիստոնեական ինքնությունը, ազգային արժեքների ու մայրենի լեզվի հանդեպ նախանձախնդրությունը փոխանցելով ձեր զավակներին»:

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը, օրհնելով հայ համայնքի ներկայացուցիչներին, նաև լսեց նր անց առաջարկները և պատասխանեց ներկաների հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում