Ռուսաստանում Իսրայելի դեսպան Գարի Կորենին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ՝ Պալմիրայի շրջանում սիրիական բանակի օբյեկտների դեմ իսրայելական օդուժի կողմից հասցված ավիահարվածների կապակցությամբ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
«Այո: Մենք այդ մասին հարցրել ենք նրան»,-ասել է Բոգդանովը:
Սիրիայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ իսրայելական 4 կործանիչներ մարտի 17-ին լիբանանյան սահմանի կողմից ներխուժել են երկրի օդային տարածք և հարվածել են Պալմիրայի բանակային օբյեկտներից մեկին:
Իսրայելի վրչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է, որ իսրայելական ինքնաթիռները թիրախներ են խոցել Սիրիայում: