Ֆրանսիայի նախագահական մրցարշավի առաջատարներից մեկը՝ երկրի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները համարում Է Ֆրանսիայի և Եվրոպայի պարտությունը: Այդ մասին քաղաքական գործիչը մարտի 19-ին հայտարարել Է France-2 հեռուստաալիքի եթերում:
«Հալեպում տեղի ունեցածն, անկեղծ ասած, Ֆրանսիայի և Եվրոպայի շատ մեծ պարտությունն Է: Այն փաստը, որ այսօր սիրիական ճգնաժամի ելքը վճռում է Ռուսաստանը Իրանի մասնակցությամբ, անընդունելի է, ասել է Մակրոնը:- Ես ցանկանում եմ, որ Ֆրանսիան վերագտնի իր տեղը, դիվանագիտական առաջատարության հասնի Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման որոնումներում, որը կենթադրեր հիմնական գործող ուժերի միասնությունը»:
Ավելի վաղ Մակրոնը հայտարարում Էր, որ Ֆրանսիան պետք Է դադարի Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալը դիտարկել որպես միջսիրիական բանակցությունների վարման նախապայման: Նա պնդում Էր, որ Սիրիայի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները պետք Է վարվեն կոշտ, բայց միեւնույն ժամանակ պետքԷ լինեն բացարձակ իրատեսական: