Ցանցահենների ամենամյա Pwn2Own 2017 մրցույթի շրջանակում, որն անցկացվել է Վանկուվերում, տեղեկատվական անվտանգության ոլորտի հետազոտական թիմերը հարյուրավոր հանդիսականների աչքի առաջ կոտրել են Microsoft Windows և Apple MacOS օպերացիոն համակարգերը։ Այս մասին հայտնում է TechWorm-ը։
Qihoo360 թիմը կոտրել է MacOS-ը՝ խոցելիություն հայտնաբերելով միջուկում և ստանալով հասանելիություն գաղտնի տեղեկությանը։ Դրա համար մասնագետները 10 հազար դոլար են ստացել ընդհանուր մրցանակային ֆոնդից, որը կազմում է 1 մլն դոլար։ Նույնքան գումար է տրամադրվել նաև Chaitin Security Research Lab թիմին, որը կարողացել է կոտրել MacOS-ը այլ խոցելիության օգնությամբ։
Windows օպերացիոն համակարգը կոտրել են 360 Security և Team Sniper թիմերի մասնագետները։ Նրանցից յուրաքանչյուրը ստացել է 15 հազար դոլար։
360 Security-ին նաև 35 հազար դոլար մրցանակ է բաժին հասել Safari-ի կոտրման համար։