Ամերիկյան SpaceX ընկերության Dragon տիեզերանավը բարեհաջող փափուկ վայրէջք է կատարել Երկրի վրա (Կալիֆորնիա)՝ հայտնում է BBC-ն։
Դրանից 5 ժամ առաջ տրանսպորտային տիեզերանավն անջատվել էր Միջազգային տիեզերակայանից և սկսել ցած իջնել։ Այն Երկիր է հասցրել մի շարք գիտական և լաբորատոր նյութեր։
Dragon-ը ՄՏԿ էր ուղևորվել մեկ ամիս առաջ՝ մեկնարկելով Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից։ Այն իր հետ ՄՏԿ էր տարել մոտ 2.5 տոննա սնունդ և ջուր։