Դամասկոսի արևելյան ծայրամասերում մարտեր են սկսվել սիրիական կառավարական ուժերի և ընդդիմության միջև։ Ինչպես հայտնում են տեղի բնակիչները, գիշերը ապստամբները սկսել են հրետակոծել և հրթիռակոծել քաղաքի կենտրոնը։
Նրանք նաև պայթուցիկով լցոնված երկու մեքենա են պայթեցրել Ջոբար շրջանում, իսկ այնուհետև փորձել են գրոհել կառավարական ուժերի պաշտպանական դիրքերը։
Սիրիական բանակը պատասխան ավիահարվածներ է հասցրել։ Սիրիական հեռուստաալիքները հայտնել են, որ Ջոբար շրջանի վրա հարձակման ժամանակ ապստամբները կիրառել են ավելի վաղ փորված թունելների ցանցը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ ապստամբները զավթել են ռազմավարական կարևորություն ունեցող Աբասիդ հրապարակը, բանակը փակել է այնտեղ տանող ուղիները։
Դամասկոսի մայրաքաղաքում ապստամբները վերահսկում է միայն մի քանի շրջաններ։ Ջոբարը բաժանված է կառավարական ուժերի և տարբեր ապստամբական, այդ թվում ջիհադիստական խմբավորումների միջև։ Այդ շրջանի նկատմամբ վերահսկողության համար պայքարն ընթանում է ավելի քան 2 տարի։