Կանադացի ուսուցչուհի Մեգի Մաքդոնելը, ով դասավանդում է Քվեբեկի հեռավոր գյուղերից մեկում, շահել է «Ուսուցչի համաշխարհային մրցանակը»՝ 1 մլն դոլարի չափով։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվել է Դուբայում։
Մաքդոնելից բացի, եզրափակիչ էին դուրս եկել ևս 10 ուսուցիչներ Պակիստանից, Մեծ Բրիտանիայից, Ճամայկայից, Իսպանիայից, Գերմանիայից, Չինաստանից, Քենիայից, Ավստրալիայից և Բրազիլիայից։ Հաղթողի անունը հայտարարել է ֆրանսիացի աստղագնաց Թոմաս Պասկեն, ով Երկրի հետ տեսակապ է հաստատել։ Գլխավոր մրցանակը շնորհել է շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մակտումը։
Մաքդոնելը 6 տարի դասավանդում է հեռավոր արկտիկական Սալուիտ գյուղում, որտեղ հասնել հնարավոր է միայն օդով։ Մեկուսացվածության և խիստ կլիմայի պատճառով այնտեղ բարձր է թմրանյութերի և ալկոհոլի օգտագործման մակարդակը։
Իր աշխատանքի ընթացքում Մաքդոնելը մշակել է մի քանի ուսումնական ծրագրեր և մարզասրահ բացել երիտասարդների համար։
Watch as the 2017 Global #TeacherPrize Winner is announced from the @Space_Station #TeachersMatter @esa #GESF pic.twitter.com/PYrvk7UkWR
— Global Teacher Prize (@TeacherPrize) 19 марта 2017 г.