Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

«Ծառուկյան» դաշինքը խախտո՞ւմ է ՕՐՕ-ի «մենաշնորհը»

«Ծառուկյան» դաշինքից պատգամավորության ռեյտինգային թեկնածու Վահան Կարապետյանը նախօրեին ոստիկանությանը բացատրություն է տվել առ այն, որ իրեն ոչ ոք չի ծեծել, այլ ինքն ընկել է և ստացել վնասվածքներ: Այդ բացատրության անհրաժեշտությունն առաջացրել էին մամուլի հրապարակումները այն մասին, որ Աջափնյակում տեղի է ունեցել բախում Կարապետյանի և ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արման Սահակյանի միջև, որը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին է և պետգույքի կառավարման վարչության պետը: Ըստ մամուլի, Արման Սահակյանի թիմակիցները դաժան ծեծի էին ենթարկել «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուին: Այն, որ միջադեպ եղել է, հաստատվեց հենց «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների ֆեյսբուքյան գրառումներից: Մասնավորապես, ԲՀԿ-ից Վանիկ Էլիզբարյանը գրել էր, որ ապրիլի 2-ից հետո գալիս է 3-ը և իրենք նախընտրական շրջանում սադրանքի չեն տրվի, բայց ապրիլի 3-ից հետո մեղավորները և կազմակերպիչները կստանան իրենց պատիժը: Միջադեպի հաստատող է նաև ՀՀԿ-ն, որի տարածքային շտաբը տեղեկություն էր հրապարակել, որ Վահան Կարապետյանն իր նախկին մտերիմի հետ է բախվել և որը ոչ մի քաղաքական աստառ չունի:

Այդպիսով, հասունանում է ՀՀԿ-ԲՀԿ այսպես ասած «վենդետտա», ինչի համար էլ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը ոստիկանությանը տալիս է այնպիսի բացատրություն, որը չառաջացնի իրավապահների միջամտության անհրաժեշտություն: Փաստորեն, Ջրառատում ՕՐՕ դաշինքի հետ տեղի ունեցած միջադեպից հետո երկրորդ լուրջ բախումն է առաջանում Աջափնյակում, այս անգամ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցչի հանդեպ: Այն, որ բախումը լուրջ է, վկայում են թե՛ ծառուկյանականների արձագանքները, պատժի հավաստիացումները, թե՛ ՀՀԿ շտաբի պատասխանը՝ որ իրենք մեղավոր չեն: Այդպիսով հնարավոր է արձանագրել երկու էական հանգամանք: Նախ, փաստորեն ուժային մեթոդի «արժանանալու» մենաշնորհը այլևս միայն ՕՐՕ դաշինքինը չէ, դրան «արժանացավ» նաև «Ծառուկյան» դաշինքը:

Սա ուշագրավ «հավասարակշռություն» է այն տեսանկյունից, որ ՕՐՕ և «Ծառուկյան» դաշինքների միջև, այդուհանդերձ, կա որոշակի մրցակցություն, հատկապես հաշվի առնելով այն, որ ՕՐՕ դաշինքում կա մի թև, որը ոչ վաղ անցյալում Ծառուկյանի թևերից մեկն էր, ընդ որում, այսպես ասած, կոշտ տրամադրված թևերից մեկը: Բոլորն են պատկերացնում, որ չնայած ուղիղ դիմակայության կամ մրցակցության բացակայությանը, երկու դաշինքներն այդուհանդերձ «խանգարում» են իրար և Ծառուկյանը ծածկում է մի դաշտ, որի բաց լինելու պարագայում ՕՐՕ դաշինքը կունենա գործողության և գործունեության ավելի բաց տարածություն: Մեծ հաշվով՝ սա վերաբերում է իհարկե բոլոր այն ուժերին, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից և հավակնում դժգոհ ընտրազանգվածի ձայներին, սակայն ՕՐՕ-ի դեպքում իրավիճակը առանձնահատուկ է, քանի որ մինչ այժմ, փաստորեն, միայն այդ դաշինքն էր արժանացել իշխանության ուժային հակադրության: Իսկ այդ գործոնը կամ հանգամանքը, ինչպես հայտնի է, Հայաստանում հանրային գիտակցության մեջ ունի բավական մեծ նշանակություն՝ տվյալ ուժի հանդեպ վերաբերմունքի ձևավորման, համակրանքի առումով. եզրակացվում է, տարածված իմաստով, որ եթե իշխանությունը դիմում է ուժի, ուրեմն վախենում է հենց տվյալ սուբյեկտից, ում նկատմամբ գնում է ուժային քայլերի կամ սպառնալիքների: Այստեղից էլ հանրության մի զգալի մաս անում է այլ հետևություններ:

Ուշագրավ է նաև այն, որ ՕՐՕ դաշինքը բացի ուժային քայլի, բռնության փորձի հանդեպ իր բողոքից, նաև հայտարարեց, որ պատասխան է տվել և ինքնապաշտպանվել է, բռնացողին, հայհոյողին պատժել է: Եվ այստեղ ևս շատ հետաքրքրական է զուգահեռը «Ծառուկյան» դաշինքի պահվածքի վերաբերյալ: «Ծառուկյան» դաշինքը ևս գնում է այդ ճանապարհով, այսինքն՝ համենայնդեպս առերևույթ ստացվում է, որ չի ուզում հետ մնալ ՕՐՕ դաշինքից և ինքն էլ հայտարարում է, թե պատժելու է, բայց ոչ հիմա, այլ ընտրությունից հետո: Եվ այստեղ, երկու ուժերի միջև մրցակցային իրավիճակը հանգում է հետընտրական իրողություններին, որտեղ արդեն առաջանում է ներդաշնակության կամ համադրության ուրվագիծ: Համենայնդեպս, հետընտրական զարգացումների մասին խոսող միակ ուժը մինչ այժմ ՕՐՕ դաշինքն էր: Այժմ ստացվում է, որ հետընտրական գործողության մասին ազդարարում է նաև «Ծառուկյան» դաշինքը:

Այստեղ էլ, փաստորեն «կոտրվում» է ՕՐՕ մենաշնորհը, թեև երկու ուժերը իրենց հայտարարություններով նկատի ունեն բոլորովին տարբեր հետընտրական զարգացումներ, բոլորովին այլ մասշտաբների և մոտիվացիաների, բոլորովին այլ ֆորմատների, քանի որ հազիվ թե Ծառուկյանն, օրինակ, փորձի Աջափնյակի համար մեղավորներին պատժել հրապարակում՝ եթե փորձի ընդհանրապես և հարցը չլուծվի այլ ձևով: Իսկ ՕՐՕ դաշինքն էլ հազիվ թե հետընտրական զարգացում ասելով՝ նկատի ունենա հետնաբեմային գործողություններ: Բայց, ի վերջո, մեկը մյուսին համարժեք չէ, բայց ինչպես ասում են, մեկը մյուսին չի էլ խանգարի: Եվ այստեղ, իհարկե, հարց է առաջանում՝ «Ծառուկյան» դաշինքի շուրջ զարգացումները, փաստորեն ՕՐՕ դաշինքի՞ն են «խանգարում»՝ ընդհուպ հետընտրական իրավիճակում, թե՞ «Ծառուկյան» դաշինքն էլ սկսում է խանգարել իշխանությանը, երբ առավել ևս ընտրությունից հետո Ծառուկյանն ու ՕՐՕ-ն կարող են «խանգարել միասին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում