ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր նախընտրական քարոզչության շրջանակում Վանաձորում ընտրողների հետ հանդիպմանն իր ելույթում նշեց. «ՀՀԿ-ն այս ընտրություններին առաջ է քաշել «անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը, որը արտացոլում է այն հիմնական ուղղությունները, որոնք տեղ են գտել մեր նախընտրական ծրագրի մեջ: Ինչու են այս երկու ուղղությունները չափազանց կարևոր. մեր տարածաշրջանն իր մարտահրավերներով այնպիսին է, որ թելադրել է մեզ ունենալ մեր բնակչությանը անհամաչափ մեծ ԶՈւ, բանակ… Մեր բանակը երկրի խոշոր գործատուներից մեկն է…»:
Մանրամասները՝ տեսանյութում: