Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

Կատեգորիկ դեմ ենք զենքին, բայց եթե այսպես շարունակեն՝ կոշտ արձագանք կլինի. Գագիկ Մելքոնյան (ՕՐՕ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Գագիկ Մելքոնյանը։

-Պարոն Մելքոնյան, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավը։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք։

Քարոզարշավը ընթանում է բնականոն, բայց իշխանություններն ամեն ինչ անում են, որ մարդիկ դուրս չգան՝ չհավաքվեն։ Սկզբնական շրջանում վախի մթնոլորտ կար, բայց հիմա ոնց որ կոտրվում է վախի մթնոլորտը, ժողովրդի քանակն էլ շատանում է։ Ամեն ինչ անում են, որ քարոզարշավը չկայանա։

-Ջրառատում տեղի ունեցած միջադեպերն ինչպե՞ս եք գնահատում։ Պարզվեց՝ ձեր դաշինքի համակիրներն ու Երանոսյանները հաշտվել են։

-Երբ բարձիթող իրավիճակ է, օրենքը չի գործում, բնական է՝ վերջում կհաշտեցնեն, կվախեցնեն։ Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի կարողանան խանգարել ընտրությունների բնականոն ընթացքը։ Ինչ վերաբերում է կոնկրետ Ջրառատին, պարզվեց՝ Ամերիկայից Ռեմբոն է հայտնվել այնտեղ, համ ավտոմատով կրակում է, համ դանակով հարվածներ է հասցնում, համ լոմերով վիրավորում է։

-Ձեր շփումներն ի՞նչ են ցույց տալիս, ընտրակաշառքը ընտրությունների արդյունքի վրա որոշիչ գործոն կլինի՞։

-Բոլոր տեղերում ընտրակաշառքն արդեն սկսել են բաժանել։ Ում հետ խոսում ես՝ դա են ասում, և ժողովրդի մի մասը սպասում է այդ կաշառքին։ Վերջին օրերին ավելի ակնհայտ կբաժանեն, շատերը հենց բացահայտ են ասում, որ սպասում են փողին, բայց կան նաև այնպիսիք, որ ասում են՝ մեզ փող պետք չէ, մեզ պետք է մեր երեխայի վաղվա ապագան։ Մարդ կա՝ ասում է, ով շատ փող տա՝ նրան էլ կընտրենք։

-Իսկ կարողանո՞ւմ եք համոզել, որ կաշառքով չքվեարկեն։

-Դե մենք ասում ենք՝ եթե այդպես է փողը վերցրեք, բայց ձեր խղճով քվեարկեք։ Մեկ է՝ ձեզ քվեախցում ոչ ոք չի տեսնելու։ Բայց խոսակցություն է գնում, ով փող է տալիս՝ պահանջում է, որ մնացած բյուլետենները բերեն հանձնեն փող տվողին։

-«Սասնա ծռերը» և Ժիրայր Սէֆիլյանը հայտարարություն էին տարածել՝ ողջունելով ՕՐՕ դաշինքի համակիրների ընդվզումը։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը՝ իրենք մերժում են ընտրությունները, համագործակցության ի՞նչ եզրեր եք տեսնում։

Սասնա ծռերը» տեսնում են, որ կա մեկ ուժ, որ պայքարում է արդարություն վերականգնելու համար, կոռուպցիան վերացնելու համար։ Այսինքն՝ մենք նույն բանի համար ենք պայքարում, ինչ՝ իրենք։ Բնական է, որ պետք է համագործակցենք, մենք էլ ենք կատեգորիկ դեմ արտագաղթին, կատեգորիկ դեմ ենք այս իշխանությունների վարած քաղաքականությանը, մենք էլ ենք ուզում երկիրը երկիր դարձնել։ Դրա համար էլ սատարում ենք դաշինքին, այ հիմա ընդդիմադիր ողջ դաշտը պետք է միավորվի։

Հասկանում եք՝ հայը սպանեց «Հաց բերողին», արդարության նախարարը գեղեցիկ ճառեր է ասում, բայց մարդասպան են, ի՞նչ են խոսում՝ ամբիոնից խոսացածն ու արածն իրար համընկնո՞ւմ են։

-Բայց իրենք զենքով պայքարի կողմնակից են, այդ մեթոդը որքանո՞վ է ընդունելի ձեզ համար։

-Ոչ։ Մենք կատեգորիկ դեմ ենք զենքով պայքարին, մեզ հնարավորություն է ընձեռնված ժողովրդին ցույց տալ, որ խաղաղ ձևով հնարավոր է իշխանափոխություն իրականացնել։

-Օրինակ, Սամվել Բաբայանը՝ ձեր համակիրներից ավելի ռադիկալ է տրամադրված, ասել է նույնիսկ, եթե այսպես շարունակվի՝ արյունահեղություն կլինի։

-Իշխանությունն իրենց ձեռքերում է, բոլոր լծակներն իրենց ձեռքերում են, այնքան վախկոտ են, որ մարդկանց վրա զենք են բարձրացնում, դանակահարում են, կրակում են։ Վերջին դեպքերը՝ ԲՀԿ պատգամավորի հետ կապված, չե՞ն ամաչում, եթե այդպես շարունակեն վատ կլինի, ամեն ինչն էլ չափ ու սահման ունի։ Այնքան անամոթ են, որ ասում են՝ քաղաքական հողի վրա չի եղել, բա ինչի վրա է եղել։ Թող ասեն՝ ինչի վրա է եղել։ Իրենց թույլատրվո՞ւմ է, տվեցին ժողովրդին ջարդուփշուր արեցին, համբերության բաժակը որ լցվեց՝ արդեն վերջ։

-Այսինքն՝ չի բացառվո՞ւմ կոշտ արձագանք ձեր կողմից։

Եթե այսպես շարունակեն՝ իհարկե կոշտ արձագանք կլինի։

-Ո՞ր ուժերի հետ կհամագործակցեք հետընտրական փուլում։ Ձեր դաշինքը հայտարարություն է տարածել՝ առաջարկելով համագործակցության հուշագիր ստորագրել։

-Այ հիմա, այդ հուշագիրը ով ստորագրեց՝ նրանց հետ։ Հիմա կերևա՝ ովքեր են ընդդիմություն, ովքեր՝ սարքած ընդդիմություն։ Մեկս մյուսին պետք է վստահենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում