«Չնայած Վիգեն Սարգսյանի երեկ կատարած հայտարարությանն առ այն, որ Արթուր Սարգսյանը չի կարող ազատամարտիկների պանթեոն Եռաբլուրում հուղարկավորվել՝ նրա մարմինը այնտեղ ամփոփվել, ես ասեմ, և ոչ միայն իմ անունից, այլ բոլորի անունից, որ Արթուր Սարգսյանը ոչ ուշ ապագայում ամփոփվելու է հենց ազատամարտիկների պանթեոն Եռաբլուրում:
Իհարկե այսօր, ինչպես ամբողջ երկրի վրա, այնպես էլ նաև հայ ժողովրդի սրբավայր դարձած Եռաբլուրի վրա իր գերիշխանությունն է տարածել այս վարչախումբը, և այդ պատճառով, միգուցե անմիջապես Արթուրի մարմինը Եռաբլուրում ամփոփելը այս պահին հնարավոր չլինի, բայց ես ասում եմ, անկասկած, Արթուրը ի վերջո իր վերջին հանգիստը գտնելու է Եռաբլուրում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: