Մոզամբիկում 19-ամյա ֆուտբոլիստ Էստեվաո Ալբերտո Ժինոն, ով հանդես է եկել «Ատլետիկո Մինեյրո դե Տետ» սիրողական ֆուտբոլային ակումբի կազմում, դարձել է կոկորդիլոսի հարձակման զոհ։ Այս մասին հայտնում է sportingnews.com-ը։
Թիմի գլխավոր մարզիչ Էդի Կարվալոյի խոսքով՝ դժբախտ պատահարը տեղի է ունեցել Զամբեզի գետի ափին։ 5-մետրանոց կոկորդիլոսը հանկարծակի դուրս է թռել ջրամբարից, բռնել նրա կողքից ու քարշ տվել։ Ալբերտոյի ընկերները ճիչեր են լսել, սակայն չեն կարողացել օգնել նրան։