Մեր համակիրները և անդամները միայն բողոք ներկայացնող անձինք չեն, այլ նաև նրանք, ովքեր ցանկանում են Հայաստանում համակարգային փոփոխություններ, ովքեր մերժում են այս համակարգը, այս 25 տարիների ավտորիտար ռեժիմը և ցանկանում են ունենալ նոր, ժողովրդավար համակարգ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով՝ նախընտրական այս գործընթացը իրավական չէ: Փոստանջյանի դիտարկմամբ՝ քաղաքական պրոցեսների վրա ազդեցություն ունենալու համար պարտադիր չէ ունենալ ներկայացվածություն Ազգային ժողովում:
«Եթե չի ձևավորվելու օրինական ԱԺ, ապա մեր մասնակցությունն այնտեղ չգիտեմ որքանով արդյունավետ կլիներ, բայց դա չի նշանակում, թե չպետք է պայքար մղել՝ հատկապես հաշվի առնելով, որ կեղծված Սահմանադրությունից բխող օրենքները ժողովրդավար չեն»,- նշեց Փոստանջյանը՝ հավելելով. «Մենք մասնակցելու ենք բոլոր քաղաքական գործընթացներին, նաև նախաձեռնելու ենք և առաջնորդելու ենք»:
«Առաջնորդելու ենք հետընտրական պրոցեսները և պահանջելու ենք արտահերթ ընտրություններ»,- անդրադառնալով հետընտրական հնարավոր զարգացումներին՝ ընդգծեց Զ. Փոստանջյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: