Ստեփանավանում վարչապետի հետ հանդիպմանն ընդամենը մեկ հարց հնչեց, մի՞թե խնդիրները, խնդրանքներն այդքան քիչ են. այս հարցին ի պատասխան՝ տարեց ստեփանավանցին նշեց. «Խնդրենք, չխնդրենք, նույնն ենք, էդ կինոները շո՜ւտ ենք տեսել»:
«Մեր Հայաստանը շատ վատ դրության մեջ է, կգտնվի՞ մի ղեկավար, որ էս վիճակից կհանի, թե չէ՝ չգիտեմ, բայց ընտրությունները միշտ էլ կեղծիքով եկել ա, կեղծիքով էլ կգնա,- ասաց մեկ այլ տարեց մարդ՝ հավելելով՝ բա որ արդար են, ինչի՞ ա հանրապետականը կաշառք բաժանում:
Ստեփանավանցիների խոսքով՝ Ստեփանավանում վարչապետի հետ հանդիպումը հրավիրատոմսով է եղել:
Մանրամասները՝ տեսանյութում: