Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում Մանչեսթեր Յունայթեդը հյուրընկալվելիս 3:1 հաշվով առավելության հասավ Միդլսբրոյի նկատմամբ: Հանդիպման 30-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆելաինին, իսկ 62-րդ րոպեին Լինգարդը կրկնապատկեց այն: Դաշտի տերերին 77-րդ րոպեին հաջողվեց կրճատել հաշիվը սակայն մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին Վալենսիան խփեց երրորդ գնդակը:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինողների շարքում էր և այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ: Այս հաղթանակից հետո Մոուրինյոյի թիմը 52 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական: