«Չափազանց կարեւոր է, որպեսզի տարածքների զարգացումը լինի համաչափ. «Մեր քաղաքական գործիչները, արվեստագետները հենց մարզերից են դուրս եկել եւ համայնքների զարգացմանը ուշադրություն չդարձնելով` մեր վաղվա օրը հարցականի տակ ենք դնում:
Որպեսզի մենք 4-5 տարին մեկ չհանդիպենք եւ լուծենք ինչ-որ լոկալ խնդիրներ, պետք է հասկանանք մարզի զարգացման ծրագրերը` համայնքապետերը կներկայացնեն 5 տարվա զարգամցան ծրագրեր»: Այս մասին այսօր` մարտի 19-ին, Տաշիր քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելով՝ այն համայնքները որտեղ հանդիպում ենք, համայնքապետը ընկնում է «պրիցելի» տակ:
Մանրամասները՝ տեսանյութում: