Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ազատից ու արդարից առաջ

Խորհրդարանի առաջիկա ընտրության պատմականության մասին գնահատականները վերջին շրջանում բավական շատ են և հնչում են գրեթե բոլոր քաղաքական ճամբարներից: Միևնույն ժամանակ, այդ ամենը հարց է առաջացնում. իսկ ի՞նչն է այդ պատմականությունը: Այսինքն` ինչո՞վ է առաջիկա ընտրությունը և ընտրական շրջանը պատմական և վճռորոշ: Արդյոք ամեն ինչ կախված է միայն զուտ ընտրության որակի՞ց, այսինքն` ընտրության ազատությունից և արդարությունի՞ց, թե՞ կա ավելի լայն խնդիր, պատմականությունը տեղավորվում է ավելի լայն շրջանակում և կոնտեքստում:

Այն, որ Հայաստանի համար ազատ և արդար ընտրությունը շատ կարևոր է, որ հետընտրական ցնցումներից խուսափելն ու լեգիտիմ իշխանությունը շատ կարևոր են, վեր է ցանկացած քննարկումից: Բայց համարձակվում եմ պնդել, որ միայն այդ ամենը, եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով տեղի ունենա, բավարար չէ Հայաստանի խորհրդարանի ընտրության պատմականությունը և ճակատագրականությունը, վճռորոշությունը և պետության զարգացման տեսանկյունից հանգուցային լինելը սպասարկելու համար: Հայաստանն իր անկախության քսան հինգ տարվա ընթացքում կուտակել է սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական, իրավաքաղաքական խնդիրների մի այնպիսի կծիկ, խորքային, արմատավորված մի այնպիսի արատավոր համակարգ, մտածողություն, աշխարհընկալում և արժեհամակարգ, որ միայն ազատ և արդար ընտրությունը երկրի զարգացման բեկումնային փոփոխության համար բավարար չէ:

Իսկ ի՞նչ է անհրաժեշտ դրանից բացի: Այն, ինչ անհրաժեշտ է, անհրաժեշտ է դրանից առաջ: Այսինքն` անհրաժեշտը պետք է լինի մինչև բուն ընտրությունը, այսինքն՝ մինչև բուն քվեարկությունը: Խոսքը հասարակական-քաղաքական օրակարգի մասին է: Այդ օրակարգում պետք է ընդգրկվեն Հայաստանում ձևավորված և ճյուղավորված արատավոր համակարգի առանցքային բոլոր հարցերը թե՛ տնտեսության, թե՛ բանակի, թե՛ քաղաքական համակարգի, թե՛ մշակույթի, թե՛ սպորտի, թե՛ բոլոր այլ հարցերում: Հայաստանում պետք է ձևավորվի լայն դիսկուրս բոլոր հիմնարար թեմաներով: Հայաստանում պետք է հիմնարար քննարկում և բանավեճ ծավալվի ներքաղաքական և տնտեսական խնդիրների ու արտաքին քաղաքական հարցերի շաղկապվածության թեմայով: Հայաստանում պետք է քննարկման սեղանին դրվեն բոլոր հասարակական-քաղաքական կարծրատիպերը, որոնք տարիներ շարունակ ներկայացել են իբրև քաղաքական միտք, իսկ իրականում, ըստ էության, իրենց խորքային բովանդակության մեջ, դրանք ընդամենը արմատավորվել են որպես քաղաքական աղանդ: Պատմականությունն ու վճռորոշությունը հենց այդ է, այսինքն` այն, թե արդյոք Հայաստանի հասարակությանը կհաջողվի՞ բացել այդ արատավոր համակարգը և քննարկել բոլոր արատները, արատի բոլոր ճյուղավորումները թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտերում, թե՛ անգամ հասարակական շերտերում, որոնք ըստ էության հասարակության անվան տակ սպասարկում են իշխանության կամ ընդդիմության նեղ խմբակային և կուսակցական շահերը: Այդ փոխհարաբերությունների կծիկը քանդելն է, որ կարող է հանդիսանալ Հայաստանի համար ներկայիս ժամանակաշրջանի պատմականության և ճակատագրականության բավարար և արդյունավետ սպասարկում:

Ավելին` գուցե շատերի համար թվա տարօրինակ, բայց Հայաստանի համար՝ որպես պետություն, և Հայաստանի քաղաքացիների համար՝ որպես այդ պետության ճակատագրի գլխավոր շահառուներ, ներկայումս՝ պետության որակի, քաղաքական դասի որակի և փոխհարաբերությունների ու խնդիրների արատավոր կծիկի առկայության պայմաններում, մեծ հաշվով էական է դառնում ոչ այնքան կոնկրետ քաղաքական ուժի կամ անհատի, որքան Հայաստանի զարգացման համար կարևոր օրակարգի ընտրության խնդիրը: Այսինքն` առաջիկա նախընտրական շրջանում քննարկումների օրակարգի հիմնական խնդիրը պետք է լինի այն, որ Հայաստանի քաղաքացիներն ընտրեն երկրի հետագա զարգացման օրակարգը: Հետո արդեն պետք է լինի հաջորդ քայլը՝ հասարակությունը պետք է տեր կանգնի այդ օրակարգին և պարտադրի քաղաքական ուժերին հավատարիմ մնալ դրան և սպասարկել հենց այդ օրակարգը: Դա է Հայաստանի առաջիկա ընտրական շրջանի պատմականության և վճռականության էությունը:

Ի դեպ, շատ քաղաքական առանցքային ուժեր, թե՛ իշխանության մեջ, թե՛ ընդդիմադիր դաշտում, բավական հստակ գիտակցում են դրա անհրաժեշտությունը, բայց նաև բավական խորամանկորեն և նպատակային փորձ են անում շեղել խնդիրը այդ բուն թիրախից, քանի որ շատ լավ են պատկերացնում նաև, որ իրենք չունեն ներկայումս անհրաժեշտ որակը, բովանդակությունն ու մեծ հաշվով նաև կամքը, որը թույլ կտա սպասարկել պատմականության իրական և բուն պահանջները: Այդ իսկ պատճառով, իշխանության և ընդդիմության դաշտի բավական ազդեցիկ ուժեր ներկայումս փորձում են խնդիրը տեղափոխել ընդամենը ազատ և արդար ընտրության շուրջ բանավեճի և քննարկման դաշտ, ինչը միանգամայն հարմար է նաև հետընտրական շրջանում սեփական գոյությունն իմաստավորելու համար, երբ հնարավոր կլինի մինչև ընտրությունը խոսել զուտ ընտրության արդարությունից, իսկ ընտրությունից հետո էլ մեկը կանցնի իշխանական կարկանդակը կիսելու, իսկ մյուսը կամ տեր կկանգնի կարկանդակի իր բաժնին, կամ էլ պարզապես կանցնի ընտրության անարդարությունը քննադատելուն՝ մինչև կարկանդակի նոր բաժանում: Կան ուժեր, իհարկե, որ կանեն երկուսը միասին, այսինքն՝ կստանան իրենց բաժինը, բայց նաև կքննադատեն անարդարությունը:

Ահա դա է ներկայիս Հայաստանի քաղաքական համակարգի ընդհանուր որակն ու մտածողությունը, ինչը բացարձակապես չի համապատասխանում երկրի համար ճակատագրական պահի պահանջներին: Իսկ պահն էլ ճակատագրական է նրանով, որ եթե մենք չենք քննարկում արատավոր համակարգի բոլոր մետաստազները, չենք կարողանում գտնել պատճառներն ու ձևավորել դրանց հաղթահարման հանրային օրակարգը, ապա չենք կարողանում խուսափել նաև համազգային և համապետական ճգնաժամից, քանի որ առկա համակարգը քամել է երկրի պոտենցիալը: Այստեղ է խնդիրը, և պահանջվում են քաղաքական ուժեր, որոնք խնդիրը կձևակերպեն հենց այդ հաջորդականությամբ կամ դասակարգումով և կհանդիսանան այդ ամենի լոկոմոտիվը: Դա է պահի պատմականությունն ու ճակատագրականությունը, որովհետև առանց դրա ամենալավ ընտրությունն անգամ ի զորու չի լինելու Հայաստանը դուրս բերել զարգացման նոր հուն, դնել զարգացման նոր ճանապարհի վրա և օգտագործել այն ռեսուրսները, որ ունի պետությունն ու հասարակությունը, բայց որի համար էականորեն հարկավոր է նոր հայացքը, նոր մտածողությունն ու նոր արժեհամակարգը: Այդ ամենը կարող է արժևորել ազատ և արդար ընտրությունը, սակայն ազատ և արդար ընտրությունն ինքնին անզոր է ապահովել այդ ամենը, քանի որ Հայաստանն անցած տարիների ընթացքում չափազանց շատ է մսխել ամեն ինչ՝ ընդամենը քվեարկությամբ իրավիճակը շտկելու համար:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում