«Ելք» դաշինքի անդամները Էդմոն Մարուքյանի, Արամ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այժմ գտնվում են Արմավիրի մարզում և մի շարք համայնքներում քարոզչություն են իրականացնելու:
«Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը ընտրողների հետ հանդիպմանը
հիշեցրեց վարչապետի անեկդոտը խմող տղամարդու մասին, որը սովորության համաձայն խմած տուն է գալիս, կինը հարցնում է՝ որտե՞ղ էիր, պատասխանում է՝ կնի՛կ, դու խելոք ես, մի բան կմտածես, ես գնամ քնեմ:
Սարգսյանի խոսքով՝ այս կառավարությունը 6 միլիարդ վարկ է վերցրել ու էդ հարբած տղամարդու նման գնացել խմել, եկել, ասում է ՝ ժողուվրդ ջան, դու խելոք ես մի բան մտածի, գլուխդ պահի. սա է ՀՀԿ-ի ասածը:
Սարգսյանն անդրադարձավ նար Գագիկ Ծառուկյանի «մտքի գոհարներին»:
Մանրամասները՝ տեսանյութում: