«Ելք» դաշինքն այսօր` մարտի 19-ին, քարոզարշավ է իրականացնում Արմավիրի մարզում, որին մասնակցում են դաշինքի ցուցակի առաջին երեք հորիզոնականը զբաղեցնող թեկնածուներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան իր խոսքում ընդգծեց. «Երկրի հույսը մեզնից է կտրած, մեր հույսն էլ՝ երկրից, բայց ամենակարևորն այն է, որ մենք, որպեսզի կարողանանք երկրում հույսը վերականգնել, առաջին հերթին մենք մեր ուժերին պիտի հավատանք: