«Մեր թիմը ամենաբազմաշերտ և մեծ թիմն է, որտեղ յուրաքանչյուրդ կարող եք ձեր տեսակը տեսնել: Մեր հասարակության բոլոր շերտերը ներկայացնում ենք, ունենք փորձ` դրական և բացասական առումով: Մենք մեր թիմի ներսում բավականին եզրակացություններ ենք արել` ելնելով բացասական փորձից և հասկացել, որ փոփոխություններ են պետք:
Մենք հստակ ծրագիր ունենք, որը պատասխանում է` որտեղ ենք մենք, ինչ խնդիրներ, ինչ «հիվանդություններ» ունենք, ուր ենք ուզում հասնել և ինչ պետք է անենք:
Մենք ունենք 145 տոկոս տնտեսական առևտրի շրջանառության աճ, 36 տոկոս արտահանման աճ, 16-18 տոկոս արդյունաբերության աճ, սեփական եկամուտների` 10.9 տոկոս աճ»,- այս մասին այսօր` մարտի 19-ին, Տաշիր քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: