Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում Ալավերդիում, Տաշիրում, Ստեփանավանում ու Վանաձորում:
Հետաքրքիր է, որ Տաշիրում Լոռու մարզից տարածքային ցուցակով առաջադրված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը ներկա չէր քարոզարշավին :
Ի դեպ, տաշիրցիները մեզ հետ զրույցում նշում էին, որ չեն վստահում ՀՀԿ-ին, դժգոհեցին նաև Կարեն Կարապետյանից, թե ինչ է արել այս տարիներին, մինչդեռ Տաշիրը դատարկվում է:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Կարեն Կարապետյանը նշել էր.«Իմ ռեյտինգն ավելի բարձր կլիներ,եթե չառաջադրվեի ՀՀԿ-ից: ՀՀԿ-ն խանգարում է»: