Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ հարաբերությունները կարևոր դեր են խաղում Ռուսաստանի քաղաքական և տնտեսական կյանքում: Այս մասին նա ասել է RBC-ին տված հարցազրույցում:
«Անշուշտ, Ուկրաինան չափազանց կարևոր է մեզ համար, նա մեզ համար կարևոր է միջպետական հարաբերությունների առումով, նա մեզ համար կարևոր է նաև տնտեսապես, նա մեզ համար կարևոր է նաև հումանիտար առումով: Գիտեք, որ և՛ խառը ընտանիքներ կան, և՛ հարազատ հարաբերություններ, և այլն, և այլն: Դժվար է դա գերագնահատել, դա մինչև հիմա կարևոր է՝ չնայած բոլոր ծախսերին այն իրավիճակում, որում մենք հայտնվել ենք Ուկրաինայի հետ: Այս ցավի միջով արագ անցնել չի ստացվի: Թեև ինչպես դուք հավանաբար տեսնում եք և ինչպես գիտեք, Ռուսաստանում ուկրաինացիների հանդեպ ոչ մի նախատրամադրվածություն չի եղել և չկա և ես հուսով եմ՝ չի լինի»,- հայտարարել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերությունների վերականգնման պայմաններից մեկը «հուզական շիկացման» և «գաղափարական թունավորման» նվազումն է Ուկրաինայի տարբեր շրջաններում: