Դիետոլոգներ Շոնա Ուիլքինսոնը, Մերիլի Գլենվիլը և Կասանդրա Բյորնսը նշել են 7 մթերք, որոնք կօգնեն ազատվել մեջքի ցավից: Ներկայացնում է healthinfo-ն:
Բազուկ
Բացի սրտանոթային համակարգի համար օգտակարությունից՝ բազուկը կարող է օգնել բորբոքային գործընթացների դեմ պայքարում, որոնք առաջացնում են մեջքի ցավ:
Կարմիր կաղամբ
Հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք իրենց հատկություններով մոտ են հատապտուղների հատկություններին: Կարմիր կաղամբը նաև հագեցած է վիտամին С-ով:
Յուղոտ ձուկ
Սաղմոնը, թյունիկը, սարդինան և ծովատառեխը հարուստ են օմեգեա-3 ճարպերով: Ձուկը ոչ միայն օգտակար է սրտի համար, այլև հակաբորբոքային ազդեցություն ունի:
Տերևավոր կանաչի
Տերևավոր կանաչին, օրինակ՝ սպանախը, հարուստ է կարոտինոիդներով և ֆլավոնոիդներով, որոնք աշխատանքի ընթացքում մշտապես նստած մարդկանց կօգնեն կանխել մեջքի հատվածի բորբոքումները:
Նարնջագույն բանջարեղեն
Դդումը, գազարը և այլ նարնջագույն բանջարեղեն պարունակում են մեծ քանակությամբ կարոտինոիդներ, ինչի շնորհիվ՝ մարդու իմունային համակարգն ամրանում է:
Անանաս
Այս միրգը հարուստ է ֆերմենտների համալիրով, որը հզոր հակաբորբոքային հատկություններ ունի:
Հատապտուղներ
Հատապտուղների մեծ մասը պոտենցիալ հակաօքսիդանտ և հակաբորբոքային ազդեցություն ունի: