Լուրեր
«Ելքը» հետընտրական փուլում բացառում է համագործակցությունը միայն ՀՀԿ-ի հետ
  • 15:05
  • 2017-03-19
  • Դիտումներ՝ *

«Ամեն քայլափոխի մարդիկ մեզ բարեհամբույր դիմավորում են, և մեր համախոհների ու համակիրների թիվն ավելանում է, անդրադառնալով նախընտրական քարոզարշավի շրջանակներում իրականացվող գործունեությանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց թիվ 1 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու («Ելքը») Մանե Թանդիլյանը:

Նա նշեց, որ ահազանգեր կան ընտրակաշառքի, ադմինիստրատիվ ճնշումների ցուցակագրումների մասին, և թեև իրենք ընտրողներին ուղերձ են հղում, որ որևէ կերպ անհնար է վերահսկել, թե ում են ընտրելու, այնուամենայնիվ, այդ ամենը իր ազդեցությունը կունենա:

Մ. Թանդիլյանը չբացառեց հավանականությունը, որ հետընտրական փուլում «Ելք»-ը կարող է համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ. «Հետընտրական փուլում «Ելք»-ը բացառում է համագործակցությունը միայն ՀՀԿ-ի հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *