Չինաստանի արևելյան Չժեցյան նահանգի ափերի մոտ ձկնորսական նավ է խորտակվել, որում 11 մարդ է եղել: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել կիրակի Չժեցյան նահանգի Չժոուշան քաղաքի ափերի մոտ:
Նշվում է, որ մինչև հիմա 5 մարդու հաջողվել է փրկել, իշխանությունները շարունակում են որոնողա-փրկարարական աշխատանքները: