Լոռու մարզում «արտակարգ դրություն է»: Վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր նախընտրական քարզչություն կանցկացնի մարզի երեք քաղաքներում՝ Ալավերդիում, Ստեփանավանում ու Վանաձորում:
Մարզի քաղաքային իշխանությունը պատրաստվում է վարչապետի այցին:
Մեր ունեցած տեղեկություններով՝ նախօրոք տեղի է ունեցել պետական ծառայողների ցուցակագրում:
Վանաձորի Մանկավարժական համալսարանի, Ալավերդու Պղնձաբոլիբդենային գործարանի, դպրոցների ու մանկապարտեզների ուսուցիչներին ու ծնողներին, ինչպես նաև պետական համակարգի բոլոր աշխատակիցներին խստորեն հրահանգվել է ներկա լինել վարչապետի հետ հանդիպմանը:
Իշխանությունը փորձում է համատարած այս մոբիլիզացիայով ցույց տալ, որ ՏԻՄ ընտրություններին ոչ իշխանական ուժերի հաղթանակից հետո Լոռու մարզում ՀՀԿ-ի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է: