Էկվադորում տեղացած հորդ անձրևները 15 մարդու կյանք են խլել: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է այդ երկրի նախագահ Ռաֆաել Կոռեան:
Նրա խոսքով՝ աղետը վնասել է ընդհանուր մոտ 6 000 ընտանիքի, 123 տուն է ավերվել: Առավել տուժել են Մանաբի, Գուայյաս, Նապո, Էլ-Օրո և Լոս-Ռիոս նահանգները:
Հարևան Պերուում հզոր ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 72-ի, հայտնել է վարչապետ Ֆերնանդո Սավալան:
Իշխանությունները վերջին ջրհեղեղներն անվանում են ամենահզորներից վերջին տասնամյակում, դրանց պատճառ է դարձել «Էլ-Նինյո» կլիմայական ֆենոմենը Խաղաղ օվկիանոսում: