Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտնել է, որ G20-ի անդամները Բադեն-Բադենում հանդիպման ժամանակ քննարկել են համաշխարհային տնտեսության վերականգնումը, աշխարհաքաղաքականության հարցեր չեն բարձրացվել: Այս մասին հայտնում է TASS-ը:
Նրա խոսքով՝ մասնակիցները հաստատել են, որ համաշխարհային տնտեսությունը վերականգնվում է: ԱՄՀ-ի կանխատեսմամբ՝ այս տարի համաշխարհային տնտեսության աճի տեմպը կկազմի 3,4%, հաջոդ տարի՝ 3,6%: