«Գյումրեցուն ես խոստացել եմ, որ խիղճս չեմ կորցնելու, ոնց որ եղել եմ, էդպիսին էլ կմնամ: Եթե ինձ ընտրեն, կշահի ժողովուրդը՝ շիրակցին և գյումրեցին, եթե չընտրեն՝ կշահի ընտանիքս, եղբայրությունս ու ընկերներությունս: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Ծառուկյան դաշինքի պատգամավորության թեկնածու Վարդան Ղուկասյանը:
«Ես սպառված չեմ, շատ գործեր ունեմ անելու, կարող եմ անել և կարևորը՝ խիղճս չեմ կորցրել,- նշեց Վ. Ղուկասյանը՝ հավելելով, որ Շիրակը անտեսված է, ամեն ինչը նպատակաուղղել են մայրաքաղաքի շենացմանը: «Իսկ լեննականցուն որ պանելների տակից հանում էին, հարցնում էր՝ ծո՛, խոմ Էրևանին բան չի՞ եղել»:
Վարդան Ղուկասյանը նշեց, որ ինքն ավելի շատ հոգևորին մոտ մարդ է, քան քաղաքան, և ընդգծեց, որ քաղականություն և ՀՀԿ մտել է ստիպված՝ «քաղաքի շահերից ելնելով»:
Մանրամասները՝ տեսանյութում: