Saturday, 20 04 2024
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է

Արցախը պատմական Հայաստանն է, իսկ Բաքուն չի տեսնի իմ արտահանձնումը Ռուսաստանի կողմից. Ստերլիգով

Ռուս քաղաքական և հասարակական գործիչ, գործարար, Գերման Ստերլիգովը նորից հայտարարել է, որ Արցախը պատմական Հայաստանի մաս է, իսկ Բաքուն չի տեսնի իր արտահանձնումը ռուսական կողմից:

Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է.
«Նախագահ Ալիևն իմ արյանն է ծարավի: Ինչպես ասում էր Վլադիմիր Պուտինը՝ «դու զայրանում ես, նշանակում է՝ դու ճիշտ չես»:

Այսօր ինձ հայտնեցին, որ Ադրբեջանի գլխավոր դատախազը նորից ռուսական իշխանություններից պահանջում է քրեական գործ հարուցել և ինձ Բաքվին արտահանձնել: Այդ ամենն այն պատճառով է, որ ես բարձրաձայն և փաստարկված պնդում էի, որ Արցախը (Լեռնային Ղարաբաղ) ի սկզբանե հայկական հողեր են: Եվ այդ թեմայով իմ հարցազրույցները կարդացել ու դիտել են հարյուր միլիոնավոր մարդիկ աշխարհի շատ երկրներում: Ուստի երևում է՝ Ալիևը ցանկանում է ինձ ստանալ իր մոտ և ցուցադրաբար մանր կտորների կտրտել:

Պետք է վշտացնեմ պարոն Ալիևին և նրա ընկերներին՝ Ռուսաստանից արտահանձնում չկա: Մեզ մոտ այստեղ Պուտինն է, ոչ թե Լուկաշենկոն: Եվ Ռուսաստանը բանանային հանրապետություն չէ, այլ միապետությունից հինգ պակաս: Բայց իմ դեպքում բանը նույնիսկ դա չէ: Բանն այն է, որ իմ Պարոնը՝ իմ Հայրը և տերը Հիսուս Քրիստոսն է՝ երկնքի և երկրի Արարիչը, արքաների Արքան և տերերի Տերը, դարերով փառք Նրան: Իսկ ես Նրա ստրուկն եմ: Ամենախղճուկը, մեղավորը և վերջինը, բայց Նրա ստրուկը: Իսկ Նա մեզ՝ իր ստրուկներին խոսացել է, որ մի մազ չի ընկնի մեր գլխից առանց Նրա կամքի: Այնպես, որ Ալիևին իմ արտահանձնման հետ կապված պետք է դիմել ոչ այնքան Պուտինին, որքան Հիսուս Քրիստոսին, այլապես ստացվում է դիմում ոչ ճիշտ հասցեով:

Ընդհանրապես ես շնորհակալ եմ Ալիևին և նրա դատախազին, որ նրանք ինձ հիշեցրին «վիճելի տարածքի» խնդրի մասին: Արդեն մեկուկես տարի հանդես չեմ եկել այդ հարցով: Եկեք այդ մասին խոսենք:

Այն բանից հետո, ինչ իմ պնդումների պատճառով, որ դրանք հայկական հողեր են, Ադրբեջանը ներառեց բոլոր հնարավոր միջազգային հետախուզություններում, ես որոշեցի մանրամասնորեն հետաքննել այդ պատմական հարցը՝ այնուամենայնիվ, ումն է Լեռնային Ղարաբաղի հողը, գուցե ես սխալվում եմ, գուցե հայկական չէ: Շատ տարեգրքեր են թերթվել, շատ տաբեր հետազոտություններ են կարդացվել, ուսումնասիրվել են հին աշխարհագրական քարտեզներ և այլ երկրների թագավորների, արքաների ու կայրսերի դիվանագիտական նամակագրություններ:

Սլոբոդայում նույնիսկ ռուս-ադրբեջանա-հայկական կլոր սեղան է անցկացվել հարցի շուրջ, թե դա ում հողն է: Հրավիրվել է նաև Ադրբեջանի դեսպանը: Եվ ահա այդ թեմայի հատուկ ուսումնասիրության մոտ 2 տարի անց մենք վստահաբար միանշանակ եզրակացություն ենք անում՝ ԱՐՑԱԽԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է:

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, այն դեռևս 100 տարի առաջ ընդհանրապես գոյություն չուներ: Ուստի նրան պատմական հետահայացում ընդահնրապես ոչինչ չի կարող պատկանել: Այնտեղ ապրել են հրաշալի հին ժողովուրդներ, որոնք հիմա էլ այնտեղ ապրում են, բայց տուրք են վճարում Բաքվին: Այսպես ժամանակին կազմակերպել են Լև Տրոցկին և նրա տերեր Ռոտշիլդները:

Ադրբեջանցիներն ասում են, որ Ղարաբաղում շատ ադրբեջանցիներ են ապրել: Նույն կերպ Մոսկվայում և Մերձմոսկվայում շատ ադրբեջանցիներ են ապրում՝ ավելի շատ քան ապրել են Ղարաբաղում: Բայց դա չի նշանակում, որ Մոսկվան և Մերձմոսկվան ադրբեջանական հողեր են: Համամի՞տ եք: Թե՞ դա էլ շուտով ձեզ կսկսի կատաղեցնել:

Այս թեմայով բոլոր նյութերը բաց և հասանելի են:

Փա՛ռք Հիսուս Քրիստոսին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում