«Հաց բերող» Արթուր Սարգսյանի համակիրները Ազատության հրապարակից երթով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ: Նրանց գլխավոր պահանջ է Արթուր Սարգսյանին հուղարկավորել «Եռաբլուր» պանթեոնում։ Վարչապետի օգնականը խոստացել էր այդ հարցին հստակ պատասխան տալ այսօր։
Հանրապետության հրապարակում պատասխանին երկար ժամանակ սպասեցին, սակայն, կառավարության որևէ ներկայացուցիչ այդպես էլ չեկավ: Ցուցարարներն ի պատասխան նստացույց սկսեցին՝ կառավարության շենքի մոտ՝ փակելով փողոցը:
Իրավիճակը Հանրապետության հրապարակում շարունակում է լարված մնալ։ Կարմիրբերետավորները շրջապատեցին նստացույցի մասնակիցներին և նրանց ուժով հեռացրին փողոցի երթևեկելի մասից:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց. «Ոստիկաններ, ոչ մեկին բերման չենթարկել, մինչև իմ ցուցումը չլինի»:
Մանրամասները՝ տեսանյութում: