«Հաց բերող» Արթուր Սարգսյանի համակիրները Ազատության հրապարակից երթով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ: Այսօր նրանց գլխավոր պահանջ է՝ Արթուր Սարգսյանին հուղարկավորել «Եռաբլուր» պանթեոնում: Վարչապետի օգնականը խոստացել էր այդ հարցին հստակ պատասխան տալ այսօր։
Արթուր Սարգսյանին սատարողները Հանրապետության հրապարակում սպասում էին պատասխանին: Երկար ժամանակ սպասելուց հետո, սակայն, որևէ մեկը գործադիրի շենքից դուրս չեկավ։ Ցուցարարները, ի պատասխան, նստացույց սկսեցին:
Ոստիկանները ուժի կիրառմամբ նրանց հեռացնում են: Իրավիճակը Հանրապետության հրապարակում շարունակում է լարված մնալ։ Ոստիկանները փորձում են ցրել երթը և բերման ենթարկել ակտիվիստ Շահեն Հարությունյանին:
Մանրամասները՝ տեսանյութում: